top of page

Նախագծի նկարագրություն

«Life on Mars» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող հանքավայրի, այնտեղ աշխատող մարդկանց և բնության աստիճանական վերափոխման մասին։ Ամեն օր հանքի աշխատողները խորանում են Երկրի ընդերքը՝ արդյունահանելով արժեքավոր հանքանյութեր, մինչ շրջակա միջավայրն անընդհատ փոխվում և կորցնում է իր բնական տեսքը։ 

Ֆիլմում այս իրականությանը զուգահեռ ձևավորվում է մեկ այլ՝ խորհրդանշական աշխարհ։ Տիեզերական փոշին աստիճանաբար մոտենում է, ներթափանցում մարդկանց գիտակցություն և փոխում նրանց ընկալումը, իսկ Երկրի մակերեսը սկսում է նմանվել Մարս մոլորակին։ Իրականությունն ու երևակայությունը միաձուլվում են՝ ստեղծելով Երկիր–Մարս փոխաբերությունը, որի միջոցով ֆիլմը խոսում է մարդու գործունեության բնապահպանական, սոցիալական և հոգեբանական հետևանքների մասին։ 

Նախագիծը ներկայումս գտնվում է զարգացման փուլում և նախատեսվում է իրականացնել որպես միջազգային համատեղ արտադրություն։ Ֆիլմի նկարահանումները նախատեսված են Քաջարանում, Կապանում և հարակից տարածքներում։ 

Կաննի կինոշուկայի ընթացքում ռեժիսորի հետ միասին նախատեսվում են հանդիպումներ ֆրանսիացի պրոդյուսերների հետ՝ հնարավոր համատեղ արտադրության գործընկերներ ներգրավելու և նախագծի միջազգային զարգացման հաջորդ փուլը ձևավորելու նպատակով։

Միաժամանակ, Կոպենհագենում՝ CPH:DOX Forum-ի շրջանակում, նախագծի հետ կապված կա պայմանավորվածություն ֆրանսիական պետական հեռուստաընկերության կողմից հնարավոր ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Այս հանդիպումներն ու միջազգային կապերը կարող են հիմք դառնալ ֆիլմի համատեղ արտադրության, հետագա ֆինանսավորման և միջազգային տարածման ռազմավարության ձևավորման համար։

Ստեղծագործական կազմ

Մերի Աղախանյան — ռեժիսոր
Կարինա Սիմոնյան — պրոդյուսեր
 

bottom of page