top of page

EVENTS  2026

events
CannesFilmFestival.jpg
Official_Primary_ESCS_Logo_Arm_Transp_White_text.png

CANNES  2026

«ԲԱՑ ՍԱՀՄԱՆ» ԾՐԱԳԻՐ. Նախա-փիչինգի խորհրդատվությունՆախապատրաստում Cannes Marché du Film կինոշուկային

05.05.2026

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.05.2026

Կաննի կինոշուկայի (Cannes Marché du Film) հավատարմագրման աջակցության ծրագրի հաղթողները

Կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիան ուրախությամբ հայտնում է Կաննի կինոշուկային (Cannes Marché du Film) ընդառաջ իրականացված հավատարմագրման աջակցության ծրագրի արդյունքները։

 

Ընտրող հանձնաժողովի որոշմամբ աջակցություն կստանան հետևյալ մասնակիցներն ու նրանց նախագծերը՝

  • Արամ Շահբազյան (Aram Shahbazyan) — «Paston»

  • Ամասիա Նիզիբլյան (Amassia Niziblian) — «Process»

  • Կարինե Սիմոնյան (Karine Simonyan) — Ներկայացված 3 նախագծերով՝

    • «Life on Mars / Կյանքը Մարսի վրա»

    • «The Great Rainbow Serpent / Մեծ ծիածանափայլ օձը»

    • «INHABITANTS / Բնակիչները»

  • Զառա Ջյան (Zara Jian) — «HOME»

  • Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան (Nare Leone Ter-Gabrielyan) — «Salomé & the Baptist»

 

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում արդյունավետ աշխատանք, նոր գործընկերներ և մեծ ձեռքբերումներ Կաննի կինոշուկայում։

Մյուս բոլոր դիմորդներին շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության և հետաքրքիր նախագծեր ներկայացնելու համար: Հետագա ծրագրերի և հնարավորությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հարգանքով՝ Կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիա

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.04.2026

Կաննի կինոշուկայի (Cannes Marché du Film 2026) հավատարմագրման աջակցության ծրագրի դիմորդների ցանկը

Հարգելի՛ գործընկերներ,

Կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիան ներկայացնում է Կաննի կինոշուկային ընդառաջ՝ հավատարմագրման աջակցություն ստանալու նպատակով գրանցված բոլոր մասնակիցների և նրանց կողմից ներկայացված նախագծերի պաշտոնական ցանկը։

Մասնակիցներ և նախագծեր՝

  • Գոռ Կիրակոսյան (Gor Kirakosian) — «Mall-napped (Mallորվածը) & Women in Black (Սևազգեստ Կանայք)»

  • Մարիամ Սաֆարյան (Mariam Safaryan) — «The Window / Պատուհանը»

  • Լիլիթ Մխիթարյան (Lilit Mkhitaryan) — «14,5 Km Away From Our Dreams»

  • Կարինե Սիմոնյան (Karine Simonyan) — Ներկայացրել է 3 նախագիծ՝

    • «Life on Mars / Կյանքը Մարսի վրա»

    • «The Great Rainbow Serpent / Մեծ ծիածանափայլ օձը»

    • «INHABITANTS / Բնակիչները»

  • Ռոման Մուշեղյան (Roman Musheghyan) — «Welcome To America»

  • Արամ Շահբազյան (Aram Shahbazyan) — «Paston»

  • Ամասիա Նիզիբլյան (Amassia Niziblian) — «Process»

  • Մարինե Ադամյան (Marine Adamyan) — «Intermezzo»

  • Զառա Ջան (Zara Jan) — «HOME»

  • Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան (Nare Leone Ter-Gabrielyan) — «Salomé & the Baptist»

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հայտատուներին իրենց նախագծերը վստահելու, ինչպես նաև ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Հարգանքով՝ Կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիա

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.03.2026

ssss.png

EVENTS  2025

Կինոռեժիսորների և Պրոդյուսերների Գիլդիայի Տարեկան Ամփոփիչ Հանդիպումը. Ամփոփում ենք 2025-ը, Պլանավորում 2026-ը

 

Հարգելի՛ կինոգործիչներ, պրոդյուսերներ և ռեժիսորներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի տարեկան ամփոփիչ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ Կինոգործիչների միությունում։ Սա պարզապես հաշվետվություն չէ, այլ դինամիկ պիտչ և բաց հարթակ՝ նոր գաղափարների ու հզոր համագործակցությունների համար:

Միջոցառման մանրամասները՝

  • Ամսաթիվ՝ Մարտի 27, 2026թ. ժամը 19:00

  • Վայր՝ Կինոգործիչների միություն (Բուխարու սրահ և Փոքր կինոդահլիճ)

 

Օրակարգ

19:00 - 20:00 | Welcome Նեթվորքինգ (Բուխարու սրահ) Հյուրերի դիմավորում, ոչ ֆորմալ շփում և ծանոթություն: Ժամանակ՝ համախմբվելու և տրամադրվելու գլխավոր իրադարձությանը:

 

20:00 - 20:30 | Գլխավոր Պիտչ. 2025-ի արդյունքներ և 2026-ի պլաններ (Փոքր կինոդահլիճ) Բացման խոսք և նախորդ տարվա ընթացքում արված աշխատանքների ներկայացում: Գիլդիայի 2026 թվականի ռազմավարության, նոր ծրագրերի և սպասվելիք համագործակցությունների հրապարակում:

 

20:30 - 21:00 | Բաց Քննարկում և Q&A (Փոքր կինոդահլիճ) Ակտիվ հարցուպատասխան դահլիճի հետ, մտքերի փոխանակում ապագա պլանների և ոլորտի զարգացման շուրջ:

 

21:00 - 21:30 | Նոր անդամների պաշտոնական ընդունելություն (Բուխարու սրահ) Գիլդիային միացող նոր կինոգործիչների անվանական ներկայացում և խորհրդանշական կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն վերադարձած բուխարու սրահում:

 

21:30 - 22:30 | Afterparty և Գործնական Քննարկումներ (Բուխարու սրահ) Պիտչինգից ստացած տպավորությունների քննարկում ազատ մթնոլորտում և պրոդյուսեր-ռեժիսոր պոտենցիալ նոր համագործակցությունների ձևավորում:

 

Սպասում ենք բոլորիդ՝ միասին ձևավորելու 2026 թվականի կինոարդյունաբերության նոր վեկտորը:

2025 APRIL 16

Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխություն

2025.jpg

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Պրոֆեսիոնալ Գիլդիաների Մրցանակաբաշխություն

Հարգելի՛ կինոգործիչներ,

Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխությանը կարող են դիմել բոլոր Գիլդիայի անդամները։ Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող ֆիլմը պետք է ստեղծված լինի 2022-2024 թվականների ընթացքում։

Յուրաքանչյուր կինոգործիչ կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք յուրաքանչյուր կատեգորիայում՝

  • Խաղարկային ֆիլմ

  • Վավերագրական ֆիլմ

  • Կարճամետրաժ ֆիլմ

Հայտերի հավաքագրումից հետո բոլոր Գիլդիայի անդամները կստանան մրցութային ֆիլմերի հղումները և համապատասխան ձևաչափ՝ գնահատման համար։

📌 Դիմելու համար այցելեք հետևյալ հղումը: ԴԻՄՈՒՄ

✨ Սպասում ենք ձեր աշխատանքներին և մաղթում հաջողություն բոլոր մասնակիցներին։

MAY  13 - 24

«ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ»     

ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայկական Տունը Կաննում մեր հերթական քայլն է հայկական կինոն միջազգային ասպարեզում ավելի ուժեղ ներկայացնելու համար։ Մենք արդեն ներկայացված ենք և ունենք բոլոր նախադրյալները հայկական կինոյի նոր փուլի համար։

image.png
bottom of page