top of page

Նախագծի նկարագրություն

«HOME» լիամետրաժ դրամա է՝ տեղահանման, կորստի և նորից կյանք սկսելու մասին։ Պատմության կենտրոնում Արցախից տեղահանված մի ընտանիք է, որը կորցրել է իր տունը և փորձում է ուժ գտնել առաջ շարժվելու համար։ Նրանց ճանապարհը հատվում է արտերկրից ժամանած մի զույգի հետ, որը ճամփորդում է քեմփերով և որի «տունը» մշտապես շարժման մեջ է։ Այդ հանդիպումը ընտանիքին օգնում է նոր կերպ ընկալել տուն հասկացությունը և հասկանալ, որ տունը միայն ֆիզիկական վայր չէ, այլ նաև հիշողություն, ջերմություն և ներքին զգացողություն։ 

Ֆիլմը կառուցված է երկու ճանապարհների հանդիպման գաղափարի շուրջ․ մի կողմում ընտանիքն է, որը ստիպված է եղել թողնել իր միակ տունը, մյուսում՝ ճանապարհորդները, որոնց տունը նրանց հետ է շարժվում։ Այս հակադրության միջոցով պատմությունը խոսում է պատկանելության, հիշողության, վերապրելու ուժի և նոր սկիզբ գտնելու մասին։ 

Նախագիծը ներկայումս գտնվում է արտադրության փուլում։ Ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ նույնիսկ տունը կորցնելուց հետո մարդու ներսում մնում են այն ամենակարևոր բաները, որոնք օգնում են շարունակել ապրել՝ ջերմությունը, հիշողությունը և նորից սկսելու կամքը։

Ստեղծագործական կազմ

Մարիա Իսրայելյան — ռեժիսոր
Զառա Ջիան — պրոդյուսեր

bottom of page